Լինդգրեն. Մանչուկն ու Կառլսոնը

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր ւտան  վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա՜յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ ացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ թռչել երբեք

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները

Սովորական-անսովոր

փոքրիկ-մեծ

տխուր-ուրախ

  1. Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Տխուր գրիչ-անուրախ գրիչ

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ ձեռքը բռնել
բ/ օգնել, օժանդակել
գ/ վնասել
դ/ կաշկանդել

5.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա —ավտովթար
բ/աֆիցեր-ոստիկան
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

6.Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով

Երեխաներ-քաղաքներ ճոճանակներ

7.Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտություն ,քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր,Աստված  էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն էգովելի :

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:  տակառը

8.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
արևածաղիկ

9. Անսովոր, փոքրիկ, տնակ, սովորական բառերից առանձնացրու ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր 3 բառ:

անսովոր-անհասկանել, անտուն, անհամար․

փոքրիկ-շնիկ մկնիկ մեծիկ

տնակ-տոնական մեծական բժշկիական

10.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

11.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
12.Նկարագրի՛ր Կառլսոնին:

Կառլոսոնը մի սովորական փոքրիկ մարդուկ էր։
13.Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Ոչ ես չեի ուզում լինել Մանչուկի փոխարեն որովետև կյանքս տխուր կանցներ։
14.Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:

նա երազում էր շունիկ ունեներ և կյանքում մենակ չլիներ։
15.Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզենայի, որ այսպես ավարտվեր պատումությունը։

Ե վ մի օր եկավ հասավ Մանչուկի ծնունդը և բոլորը նրան նվերներ էին նվիրել։Եվ նրան շուն էին նվիրել։Եվ  նա այնքան ուրախ էր, որ նա մտքում ասաց․<<Ես կյանքում մենակ չեմ լինի>>։Եվ այդ օրվանից Մանչուկը ապրում էր ուրախ և երջանիկ և չէր տխրում։

Պատմությունը պատմիր Մանչուկի անունից / բանավոր/:

Ես ապրում եմ Ստոկհոլմ քաղաքում։ Ունեմ մի սովորական ընտանիք։Մեր տանիքի վրա մի  մարդուկ է ապրում։Անունը Կառլսոն։Մի անգամ ես իրա հետ ծանոթացա
17. Կարդա և իմացիր՝ Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցման:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s